Լրահոս

16.06.2017 23:23


Մեկը գողության, մյուսը՝ գողության փորձի մեղադրանքով

Մեկը գողության, մյուսը՝ գողության փորձի մեղադրանքով

Ոստիկանությունից հայտնում են, որ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 15-ին, ժամը 14.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 51 շենքի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովհաննես Դ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 15-ին, ժամը 17.15-ին, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Ե.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը