Լրահոս

16.06.2017 11:57


Դատապարտյալի կանաչու մեջ դեղահաբ են գտել, սառնարանի մեջ՝ ներարկիչ (լուսանկար)

Դատապարտյալի կանաչու մեջ դեղահաբ են գտել, սառնարանի մեջ՝ ներարկիչ (լուսանկար)

Հունիսի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ կանաչու մեջ հայտնաբերել են մեկ դեղին դեղահաբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, խուզարկվել է նաև վերոնշյալ դատապարտյալի հիվանդասենյակը: Սառնարանի միջից հայտաբերվել և առգրավվել է ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով, ինչպես նաև բինտի մեջ փաթաթված դարչնագույն կոշտ զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը