Լրահոս

16.06.2017 11:39


Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. 3-ամյա թոռը հիվանդանոցում մահացել է

Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. 3-ամյա թոռը հիվանդանոցում մահացել է

Քրգործ է հարուցվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա Սերյոժա Գևորգյանի մահվան փաստով։ shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանը իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Ս. Գևորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխան վրաերթի ենթարկված Ծ. Գրիգորյանի թոռնիկն էր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը