Լրահոս

16.06.2017 10:25


Երվանդ Քոչարի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ականատես երեխային հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել

Երվանդ Քոչարի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ականատես երեխային հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել

Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի շքամուտքի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Այրվել են կենցաղային իրեր (4 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 2006 թ. ծնված Ք. Գ.-ին (ականատես):

Այս խորագրի վերջին նյութերը