Լրահոս

16.06.2017 09:59


Արտաշատ-Երևան ճանապարհին «Mitsubishi»-ն կողաշրջվել է․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Արտաշատ-Երևան ճանապարհին «Mitsubishi»-ն կողաշրջվել է․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հունիսի 16-ին, ժամը 02:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Արտաշատ-Երևան հատվածի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mitsubishi Pajero io» մակնիշի 14 SS 980 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1951 թ. ծնված Հ. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1952 թ. ծնված Ա. Զ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Էրեբունի ԲԿ: Բժիշկները Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը