Լրահոս

16.06.2017 09:45


Կապանում բնակարան է այրվել․ տարհանել են մուտքի 8 բնակիչներին

Կապանում բնակարան է այրվել․ տարհանել են մուտքի 8 բնակիչներին

Հունիսի 16-ին, ժամը 02.15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են մուտքի 8 բնակիչներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 03:16-ին: Բնակարանում այրվել է հյուրասենյակը (մոտ 16 քմ)՝ գույքով:

Այս խորագրի վերջին նյութերը