Լրահոս

15.06.2017 23:28


Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին «Chrysler»-ը գլորվել է դեպի գետակը

Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին «Chrysler»-ը գլորվել է դեպի գետակը

Հունիսի 15-ին, ժամը 15:40-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Chrysler» մակնիշի 34 QS 567 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1958 թ. ծնված Տ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3մ գլորվել դեպի գետակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Վ. Խ.-ը և 1958 թ. ծնված Հ. Կ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը