Լրահոս

16.06.2017 00:26


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 15-ին, ժամը 19:57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասում գտնվող հացի փռում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 15-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի ամառանոցների 16-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խորդանոցից բռնել են սահնօձ տեսակի (մոտ 1.3 մ) սողունին և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 15-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը