Լրահոս

16.06.2017 00:22


Ձորաղբյուրի ասֆալտի գործարանի հարևանությամբ մեքենան հայտնվել է առվակում

Ձորաղբյուրի ասֆալտի գործարանի հարևանությամբ մեքենան հայտնվել է առվակում

Հունիսի 15-ին, ժամը 21:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ասֆալտի գործարանի հարևանությամբ BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դեպի ձորակը, ինչի հետևանքով ուղևորը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW 525 մակնիշի 35 FM 524 պետհամարանիշով (վարորդ` 1975 թ. ծնված Է. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հայտնվելով առվակում (մոտ 1 մ)՝ կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը (չի ցանկացել ներկայանալ) արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղել ավտոմեքենան և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից:

Այս խորագրի վերջին նյութերը