ՀՀ ԱԺ սոց. հարցերի հանձնաժողովի նախագահ. «Վազգեն Խաչիկյանին միշտ գնահատել եմ դրական անձնավորություն»
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից Վազգեն Խաչիկյանին ազատելը' ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «7օր»-ին ասել է, որ պատճառների մասին ուղղակի տեղյակ չէ:
«7օր»-ի հարցին' Վազգեն Խաչիկյանին պաշտոնանկ անելն արդյոք կապվա՞ծ չէր Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված նրա մեքենայությունների հետ, Հ. Հակոբյանն այսպես է պատասխանել.
-Նման բան չեմ կարող ասել: Որպես հանձնաժողովի նախագահ առանձնապես իմ գործառույթները կապված չեն Վազգեն Խաչիկյանի հետ, բացի օրենսդրական դաշտից: Եվ օրենսդրական դաշտը պատճառ բռնեմ, ասեմ Խաչիկյանին դրա համար են ազատել, այդպես չի:
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավելել է նաև, որ Վազգեն Խաչիկյանին միշտ գնահատել է դրական անձնավորություն:
-Բայց գնահատական տալ Վազգեն Խաչիկյանի աշխատանքին, դա ուղղակի իմ խնդիրը չէ,-նշել է Հ. Հակոբյանը:

7or.am