Լրահոս

15.06.2017 18:00


Երեխաներ են վրաերթի ենթարկվել

Երեխաներ են վրաերթի ենթարկվել

Հունիսի 14-ին, ժամը 18.20-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 15.20-ին, Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Պոռշե» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 11.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու և 3-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 9.10-ի սահմաններում, «Նիսսան Իքս Տրաիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու և 2-ամյա աղջկա ու նույն ավտոմեքենայով վերջիններիս մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը