Լրահոս

20.01.2010 17:01

Կիրո Մանոյան. «Եթե իշխանություններն ասում են ապրիլ, ուրեմն ապրիլին ամեն ինչ պետք է ավարտվի»

Կիրո Մանոյան. «Եթե իշխանություններն ասում են ապրիլ, ուրեմն ապրիլին ամեն ինչ պետք է ավարտվի»

-Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն իսկապես նոր զարգացումների հնարավորություն է տալիս, կամ ցույց են տալիս, որ նոր զարգացումներ կան,- լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասել է Կիրո Մանոյանը։

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ փակուղի մտնելու մասին խոսելը շուտ է, սակայն այդ ուղղությամբ նոր զարգացումներ կարող են լինել։ Դրա համար բավարար հիմք է ՀՀ ՍԴ որոշումը և Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որից հետո Կ.Մանոյանի կարծիքով չի բացառվում, որ Հիլարի Քլինթոնը կամ Բայդենը զանգահարեն Սերժ Սարգսյանին հավաստիացումներ ստանալու համար. «Հուսով եմ՝ մեր իշխանությունները չպետք է շեղվեն ՀՀ ՍԴ-ի նշած ուղուց և փորձեն նսեմացնել այդ որոշումը»։

Նրա կարծիքով Հայաստանը դեռ շուտ պետք է դուրս գար գործընթացից, սակայն ներկա պայմաններում ՀՀ նախագահն առնվազն պետք է հարգի իր կողմից հրապարակված ժամկետը։ Նա չի բացառել, որ վերոնշյալ իրադարձություններին մարտի վերջերին, ապրիլի սկզբին Թուրքիայի կողմից ինչ-որ հնարք հաջորդի՝ ցույց տալու, որ վավերացման գործընթացն իբր թե սկսել է։ Նա նշել է, որ եթե իշխանություններն ասում են ապրիլ, ուրեմն ապրիլին ամեն ինչ պետք է ավարտվի.

-Եթե Թուրքիան տակավին ձգձգում է, և մեր Ազգային ժողովը տակավին չի մերժել այս արձանագրությունները, պետք է հայտարարի վերջ, որովհետև Թուրքիան տապալեց գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։