Լրահոս

15.06.2017 12:26


Թմրամիջոց են գտել դատապարտյալի համար բերված աղացած սուրճի մեջ

Թմրամիջոց են գտել դատապարտյալի համար բերված աղացած սուրճի մեջ

Օրերս, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ-ի անվամբ քաղաքացի Ն. Ս.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 416 գրամ աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակ բյուրեղանման մանր հատիկներ: Այս մասին հայտնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Հունիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ա.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 22 հատ տրիֆտազին, 22 հատ ամինազին, 2 հատ ազալեպցին և 11 հատ ազալեպցինի նմանվող դեղահաբի կտորներ:

Առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը