Լրահոս

17.12.2010 14:15


Տիգրան Դավթյանի տրամադրությունը բարձր էր...

Տիգրան Դավթյանի տրամադրությունը բարձր էր...

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել էր, որ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին պետք է փոխարինի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Բայց քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրամանը դեռ չի եղել, այսօր Տիգրան Դավթյանը խորհրդարան է եկել դեռևս Ֆինանսների նախարարի կարգավիճակում: Երբ Տիգրան Դավթյանը ներս է մտել նիստերի դահլիճ, ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում աշխուժություն է սկսվել, հեռվից հեռու ձեռքով ոտքով սկսել են շնորհավորել, ինքնագոհ կեցվածքով նստած Տիգրան Դավթյանն էլ շարունակ մազերն է հարդարել և փողկապն ուղղել:

Ընդմիջման ժամին էլ նա շատ բարձր տրամադրությամբ զրույցի է բռնվել ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Սակայն, երբ «7օր»-ի թղթակիցը մոտեցել է և ցանկացել հարց ուղղել, Տիգրան Դավթյանն ասել է.

-Ես հիմա տրամադրված չեմ հարցերին պատասխանելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը