Լրահոս

15.06.2017 10:47


Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բախվել են վառելափայտով բարձված բեռնատարը և «Mitsubishi Pajero»-ն․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բախվել են վառելափայտով բարձված բեռնատարը և «Mitsubishi Pajero»-ն․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Հունիսի 15-ին, ժամը 03:05-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի 35 CA 973 պետհամարանիշով բեռնատարը (վառելափայտով բարձած) և «Mitsubishi Pajero» մակնիշի 13 LU 041 պետհամարանիշով ավտոմեքենան, այնուհետև բեռնատարը կողաշրջվել է, բռնկվել և ամբողջովին այրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 04:23-ին:

Փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը