Լրահոս

15.06.2017 09:41


Առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի

Առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ալիսա Ք.-ն է:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո: Հիմնական վարկածները դրանք են. կա՛մ ինքնասպանություն, կա՛մ լվացքը փռելիս՝ նա վայր է ընկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալիսա Ք.-ն աշխատում էր Երևանում գործող ոսկու շուկաներից մեկում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը