Լրահոս

15.06.2017 09:30


Հրազդան-Հանքավան ճանապարհին ավտոմեքենան բախվել է սյանը և կախվել դեպի ձորակը․ կա տուժած

Հրազդան-Հանքավան ճանապարհին ավտոմեքենան բախվել է սյանը և կախվել դեպի ձորակը․ կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում Mazda 323 մակնիշի 14 SL 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ա. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել այն։

Այս խորագրի վերջին նյութերը