Լրահոս

17.12.2010 14:04


Տիգրան Դավթյանը պարզաբանել է

Տիգրան Դավթյանը պարզաբանել է

Դեռևս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստոի ժամանակ մինչ «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվող հացերի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

Նա նշել է, որ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, թե Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իր նախաձեռնությամբ և թե ներկայացված օրենքների ծավալով ու ձևաչափով բավական դժվար և լարված աշխատանքային գրաֆիկ է ներկայացրել և աշխատանքային ռիթմ է ձևավորել:

-Ես անհրաժեշտ եմ գտնում շեշտել, որ այն օրինագծերը, որոնք ներառված են արտահերթ նիստի օրակարգում, նրանց գերակշիռ մեծամասնությունը ներկայացվել են Ազգային ժողով կառավարության կողմից հստակ սահմանված ժամկետներում և բնականոն ընթացակարգերով, որոնք իրականացվել են ամբողջ 2010թ. ընթացքում և շատ օրինագծեր ներկայացվել են տարվա սկզբին,- ասել է Տիգրան Դավթյանը և հավելել, որ ընդամենը մի քանի օրինագիծ, որոնք ներառված են արտահեր օրակարգում հրատապության կարգով կառավարությունն անհետաձգելի է համարել և խնդրել է ԱԺ-ին ներառել նստաշրջանի օրակարգում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը