Լրահոս

14.06.2017 22:13


Պայմանագրային զինծառայող է մահացել հոսպիտալում

Պայմանագրային զինծառայող է մահացել հոսպիտալում

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- ասել է ՊՆ խոսնակը:

Հոսպիտալի բուժծառայության պետ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն ասել է, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի առավոտյան։ «Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- նշել է Արտաշես Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը