Լրահոս

20.01.2010 16:13


ՀՀ ֆինանսների նախարարը մեկնել է Մոսկվա

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը  մեկնել է Մոսկվա' մասնակցելու հունվարի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի երկրորդ նիստին:

Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսական վարկերի  տրամադրման կարգը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հիմնական պայմանները, ժամանակավոր ազատ միջոցների կառավարման սկզբունքները  և այլ ընթացիկ հարցեր:

 ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը