Լրահոս

14.06.2017 15:56


Վթարային ջրանջատում Նոր Նորքում

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ երեկ երեկոյան տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը