Լրահոս

14.06.2017 14:05


«Գնունի» շուկայի մոտ 45-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

«Գնունի» շուկայի մոտ 45-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ «Գնունի» շուկայի մոտ, Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Կիրակոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 AP 085 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթակել փողոցը թույլատրված տեղով հատող 2 կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել հետիոտներին, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը