Տնտեսական

20.01.2010 15:37


Հաշվետվություն 2009. Էկոնոմիկայի նախարարություն

Հաշվետվություն 2009. Էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության (Նախարարություն) համար նշանավորվել է առաջնահերթ քաղաքականությունների ուրվագծման, ինստիտուցիոնալ ձևավորումների, լայնամասշտաբ ծրագրերի նախաձեռնումների, կարողությունների զարգացմանն ուղղված գործընթացների մեկնարկի տեսանկյունից: Նախարարության գործունեության առանցքում դրվել են հասարակության հետ երկխոսության ընդլայնման, հաշվետվողականության մակարդակի և կառավարման արդյունավետության բարձրացման սկզμունքները:

Նշված գործելակերպը հնարավորություն տվեց՝

ա) համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին,

բ) արդյունավետ շարունակել մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները,

գ) հիմքեր ձևավորել հեռանկարային զարգացման ծրագրերի համար:

  • Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսությանվրա հնարավորինս մեղմելու և սպասվող սոցիալական լարվածությունը կանխելու նպատակովհամալիր միջոցառումներ ձեռնարկվեցին ռեսուրսների նպատակային ուղղորդման համար:

Մասնավորապես.

-Մոբիլիզացվեցին գործընկեր դոնոր կազմակերպությունների ռեսուրսները:

Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ներգրավվեց շուրջ 700 մլն ԱՄՆդոլարի վարկային ռեսուրս' տնտեսության ամենաառաջնահերթ ոլորտների համար ապահովելով ոչմիայն ճգնաժամին դիմակայելու, այլ նաև հեռանկարային զարգացման նախադրյալներ:Համաշխարհային μանկի Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակներում ձևավորվել էնաև քաղաքականությունների աջակցության 60 մլն ԱՄՆ դոլար վարկային ռեսուրսով փաթեթը, ինչըէական օժանդակություն է ցուցաբերել պետության սոցիալական պարտավորությունների կատարմանմասով:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կառուցողական և հետևողական համագործակցությունը հնարավորություն տվեց տնտեսության մեջ ներարկել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար միջոցներ' դրանով թույլ չտալով հանրապետությունում հարկաբյուջետային և դրամավարկային ցնցումներ: Ասիական զարգացման բանկի հետ հիմք դրվեց լայնամասշատբ համագործակցության: Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի շրջանակներում 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային

աջակցություն ցուցաբերվեց աղետի գոտու վերականգնման, բյուջեի սոցիալական ծրագրերիիրականացման համար:

Եվրամիության հետ շարունակական բանակցությունների արդյունքում հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վերաμերյալ: Մեկնարկեց Հայաստանի համար աննախադեպ ենթակառուցվածքային ծրագիրը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի փուլային իրականացման համար ԱԶԲ-ն 500 մլն

ԱՄՆ դոլարի պարտավորություն ստանձնեց, այդ թվում' 60 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկային ռեսուրս տրամադրելով առաջին փուլի համար:

-Հակաճգնաժամային քաղաքականության իրականացման շրջանակներում գործուն աջակցություն ցուցաբերվեց իրական հատվածին:

Այս համատեքստում տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության շրջանակներում իրականացվել է ԱԱՀ-ի օրենքում փոփոխություն, ըստ որի 300 միլիոն դրամը գերազանցող առանձին ներդրումային բնույթի ապրանքների ներմուծման, ինչպես նաևԿառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի համար ներմուծվողապրանքների դիմաց ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով: Մասնավոր հատվածի ներկայացրած բիզնես ծրագրերի քննարկման և աջակցության ձևաչափի որոշման համար ստեղծված Օպերատիվ շտաμում դիտարկվել են մոտ 300 բիզնես ծրագրեր, որոնցից դրական ընթացք են ստացել 14.1 միլիարդ դրամ արժողությամμ 24 նախագծեր:

-Իրականացվել են հետազոտական-վերլուծական աշխատանքներ

Ճգնաժամին դիմակայելու և հետագա զարգացումը պլանավորելու իմաստով ձեռք բերումներ են արձանագրվել նաև հետազոտական-վերլուծական μնագավառում: Արդյունքների ամփոփման և իրավիճակի գնահատման առումով հիմք է դրվել թեմատիկ տնտեսական զեկույցների թողարկման գործելակերպի, որի համատեքստում թողարկվել է Նախարարության «Հայաստանի տնտեսական զեկույց 2009. Ճգնաժամից դեպի նոր զարգացում» զեկույցը:

Ակտիվ մասնակցություն է ցուցաμերվել «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովին:

  • Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեկ ամμողջական տեղեկագրումզետեղելու և այն ամμողջ աշխարհում շահագրգիռ կառույցներին և ընկերություններիններկայացնելու համար Նախարարությունը և PEI Media առաջատար ֆինանսական տեղեկատվական ընկերությունը, որը հրապարակում է Infrastructure Investor ամսագիրը, պատրաստել են Հայաստանի ծրագրերի մասին հատուկ թողարկում: Թողարկման տպագիր օրինակները տարածվել են Infrastructure Investor-ի 2009թ. սեպտեմբերի համարին կից, որը տրամադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային μանկի' Ստամμուլում կայանալիք տարեկան համաժողովների մասնակիցներին: Հատուկ թողարկման օրինակները կμաժանվեն նաև Infrastructure Investor-ի տարեկան համաժողովների, ինչպես նաև վերազգային այլ կառույցների և արդյունաμերական ընկերությունների նմանօրինակ հանդիպումների ընթացքում:
  • Նախարարությունը հետևողականորեն իրականացրել է նաև մեկնարկած բարեփոխումների կարողությունների զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ' հիմք ընդունելով Նախարարության եռամյա ռազմավարությունը: Այս իմաստով արմատական տեղաշարժեր են ապահովվել աշխատակազմի կադրային բազայի համալրման և, հատկապես, երիտասարդ մասնագետների ներգրավման և կարիերային առաջընթացի համար լայն հնարավորություններ ստեղծելու առումով:
  • 2008թ. դեկտեմբերին աշխատանքներ նախաձեռնվեցին ՀՀ-ում Բրիտանական Խորհրդի գրասենյակի հետ' Հայաստանում Եվրոպական Միության կառույցների հետ աշխատող քաղաքացիական ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ: Մշակվեցին հարցաշարեր և իրականացվեց կարիքների գնահատում, որը թույլ տվեց ավելի թիրախային կազմակերպել վերապատրաստման դասընթացները: Ս.թ. նոյեմμերի 17-ին ստորագրվեց «Փոխըմբռնման Հուշագիր» ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքացիական խորհրդի և ՀՀում Բրիտանական Խորհրդի միջև, որը ազդարարեց «Եվրամիություն. Համագործակցություն և Հմտություններ» (EU Skills) եռամյա ծրագրի սկիզμը:
  • Շարունակվում է քաղաքականությունների ազդեցության գնահատման համակարգի ներդրմանն աջակցելու նպատակով Համաշխարհային μանկի դրամաշնորհի շրջանակներում հետազոտական կարողություններ ձևավորելու գործընթացը: Շուտով, խորհրդատվական կազմակերպության կողմից 1000 խոշոր հարկատուների տվյալների ուսումնասիրության հիման վրա կկառուցվի Հայաստանի տնտեսության ընդհանուր հավասարակաշռության մոդելը:
  • Մշակվել և ՀՀ Նախագահի կողմից 2009թ. մայիսի 6-ի N ՆԿ-68-Ա կարգադրությամμ հաստատվել է «ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկը»: ՀՀ պետական կառավարման մարմիններից երկամսյա պարբերականությամμ 2 անգամ հավաքագրվել է տեղեկատվություն միջոցառումների ցանկի կատարման ընթացքի վերաբերյալ: Հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել և ներկայացվել է ինչպես ՀՀ կառավարության աշխատակազմ, այնպես էլ Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակություն:
  • 2009 թվականի փետրվարի 17-ին Երևանում կազմակերպվել և անցկացվել են ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և իրավական հարցերով ենթակոմիտեի, իսկ սեպտեմբերի 22-ին՝ ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի նիստերը: Կազմակերպվել և անցկացվել են Հայ-բելառուսական ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2009  (մարտի 18-20), հայ-ուկրաինական (հոկտեմբերի 16-18) տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովներիի, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի երկու հանդիպումներ (մայիսի 13 և նոյեմμերի 3): ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված Նախարարության պատասխանատվությամբ 25 կետերից (որոնցից 13 կետը ՀՀ կառավարության որոշման նախագծեր, իսկ 12-ը' ՀՀ օրենքի նախագծեր) 6-ը կատարվել են ոչ էական ուշացումներով, 10-ը' սահմանված ժամկետներում, 3' երկարաձգվել են և կատարվել սահմանված ժամկետներում, 4' ՀՀ կառավարության որոշմամμ համարվել են չեղյալ, 2' ՀՀ կառավարության որոշմամբ ուժը կորցրած են համարվել: Հաշվետու ժամանակաշրջանի համար Նախարարության գործունեության օրակարգում թիրախավորվել էին ութ գերակա խնդիրներ, որոնց իրագործման համար իրականացվել են հետևյալ աշխատանքները:

Գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքները

Գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքի ձևավորում

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորման հայեցակարգի մշակման ուղղությամբ և առաջարկվել է քաղաքականության  խնդիրների շրջանակը:

  • 2009 թվականին ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից ժամանած 10 ականավոր ֆիզիկոսներից կազմված փորձագիտական հանձնաժողովն իրականացրել է Հայաստանի ամենամեծ գիտական կազմակերպության' Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի միջազգային գիտական փորձաքննությունը: Փորձաքննության նպատակն էր ճշգրտել և արդիականացնել ինստիտուտում տարվող գիտական հետազոտությունների ուղղությունները, իրականացնել ինստիտուտի կառավարման բարեփոխումները և μարձրացնել գիտական աշխատանքների արդյունավետությունը: Փորձագիտական երաշխավորությունների հիման վրա ներկայումս մշակվում է այս գիտական կազմակերպությունը Հայաստանի ազգային լաբորատորիայի վերափոխելու, այն գիտական գերազանցության կենտրոն դարձնելու ծրագիրը: Սա ենթադրում է կենտրոնի կառավարման, ֆինանսավորման և գիտական համագործակցության կազմակերպման ժամանակակից մեխանիզմների կիրառում: Նշված խնդիրների լուծման նպատակով առաջին անգամ 2010թ. համար μյուջետային ֆինանսավորում է նախատեսվել ինստիտուտի միջազգային գիտական համագործակցությունն ընդլայնելու համար:
  • «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում «Ցիկլոն-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և ՀՀ-ում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի ուղղությամμ ՀՀ-ում Միջուկային μժշկության կենտրոնի ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի մասնակցությամμ 2009թ. սեպտեմμերի 30-ից հոկտեմμերի 1-ը Բրյուսելում կայացել են հանդիպումներ IBA S.A. ընկերությունում: Արդյունքում Նախարարության և IBA S.A. ընկերության միջև ստորագրվել է փոխըմμռնման հուշագիր և հավաքվել ցիկլոտրոն սարքի ձեռքբերման գործարար ծրագրի կատարելագործման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Ձեռք է μերվել համաձայնություն Բելգիայի կառավարության կողմից տվյալ ծրագրի  ֆինանսավորման ապահովման համար անհրաժեշտ քայլեր կատարելու մասին: ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է Բելգիայի կառավարությանը ցիկլոտրոնի գնման համար սուμսիդավորում ստանալու նպատակով:Միջուկային բժշկության կենտրոնի ծրագրի կառավարչի կողմից կատարվել են ծրագրի իրականացման 6 հնարավոր գործարար տարբերակների հաշվարկներ և ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին: 6 տարμերակները ներառող փաթեթը ներկայացվել է ծրագրի օտարերկրյա գործընկերներին և աշխատանքային խմμին' μոլոր տարμերակների վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալու ակնկալիքով:
  • ՀՀ կառավարության որոշմանը համապատասխան Նախարարության և ՌԴ Դուμնայի Միջուկային  հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր «Դիլիջան քաղաքում միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոն հիմնադրելու վերաբերյալ»: Կենտրոնի կազմավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից մշակված կենտրոնի կանոնադրության և կառուցվածքի նախագիծը, ինչպես նաևհիմնադրման նախապատրաստական միջոցառումների ծրագիրը սահմանված կարգով դրվել ենշրջանառության մեջ:
  • Մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՌԴ կառավարության միջև նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի նախագիծը, որն անցել է ներպետական համաձայնեցման գործընթացները և օրերս կներկայացվի ռուսական կողմին:
  • «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կառուցվածքի և գործունեության հայեցակարգը մշակելու նպատակով Նախարարության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում ընտրված երկու փորձագետները, համաձայն Նախարարության պատրաստած տեխնիկական առաջադրանքի, մշակել են հայեցակարգի նախագիծը: Նախարարությունը կազմակերպել է նախագծի վերաμերյալ շահագրգիռ կողմերից ստացված կարծիքների քննարկում, որոնք կամփոփվեն և կտրամադրվեն փորձագետներին հայեցակարգի նախագիծը լրամշակելու համար:
  • Մշակվել և ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 2-ին կայացած նիստի հավանությանն է արժանացել «Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգը», որը կնպաստի արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերն էլեկտրոնային եղանակով ընդունման, քննարկման և հրապարակման համակարգերի ներդրմանը, մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից հավատարմագրված միջազգային և օտարերկրյա որոնման կենտրոններին գյուտերի փորձաքննության անցկացման աշխատանքների պատվիրակման (outsourcing) կիրառման ապահովմանը, արդյունաμերական սեփականության տեղեկատվական μազաների փոխանակման շրջանակների ընդլայնմանը և հանրության համար ինտերնետային ցանցի միջոցով դրանց մատչելիության ապահովմանը:
  • ՀՀ վարչապետի որոշմամμ ստեղծվել է «Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով», որի խնդիրներն ու նպատակներն են մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ ուղղված պայքարի արդյունավետության μարձրացումը, դրա համակարգումն ու հանրությանը այդ աշխատանքների վերաμերյալ իրազեկումը: 2009թ. երկրորդ կիսամյակում հրավիրվել են հանձնաժողովի 2 նիստեր:
  • Մշակվել է մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
  • Մշակվել և Մտավոր սեփականության գործակալությունում ներդրվել է «Գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդունման» էլեկտրոնային առցանց համակարգը: Սկսվել է մտավոր սեփականության գնահատման համակարգի կայացման գործընթացը: Նախարարությունն ուսումնասիրել է այդ բμնագավառի զարգացման միտումները' գալով այն եզրահանգման, որ միանշանակ «ճիշտ» համարվող գնահատման մեթոդներ չկան: Ուստի գնահատումն անհրաժեշտ է սկսել կամավոր կիրառում ունեցող ստանդարտների համակարգի ձևավորմամբ: Այդ կապակցությամբ ուսումնասիրվել են միջազգային գործելակերպում ճանաչում ունեցող մտավոր սեփականության գնահատման ստանդարտներ մշակող կազմակերպությունները:

Արդյունաμերական քաղաքականության ռազմավարության իրականացում

  • 2009 թվականի ապրիլին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1 կետում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հնարավորություն է տրվել ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամ և ավել ներդրում կատարելու դեպքում ընկերությունների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել 3 տարի ժամկետով: ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ թույլտվություն են ստացել 4 ընկերություններ: Ընդհանուր առմամբ նշված ներդրումային ծրագրերի շրջանակներում ներկայումս իրականացվում են մոտ 31 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, ինչը հնարավորություն կտա տնտեսության տարμեր ոլորտներում ստեղծել մոտ 650 նոր աշխատատեղեր:
  • ՀՀ կառավարությունը, կարևորելով ազատ տնտեսական գոտիների դերը տնտեսության զարգացման, հանրապետություն նոր տեխնոլոգիաների ներմուծման, տարածքային համաչափ զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում, որդեգրել է ազատ տնտեսական գոտիների ստեղծման քաղաքականություն: Այդ շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները: Մշակվել է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: ՀՀ կառավարությունը 2008թ. հավանության է արժանացրել Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգը, որով նախատեսվում է Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում հիմնել թարմ գյուղմթերքների արտահանման լոգիստիկ կենտրոն: Հաշվի առնելով Հոլադիայի փորձը' Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ հրավիրվել է փորձագետ «Flora Holland» ընկերությունից' ծաղկի առևտրի (բորսայի) կազմակերպման փորձը' Զվարթնոցի գյուղմթերքների կենտրոնում ներդնելու նպատակով, որը, տեղում ուսումնասիրելով Հայաստանում առկա իրավիճակը, ներկայացրել է ազատ տնտեսական գոտի-լոգիստիկ կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզը:
  • Երևանի քաղաքային կոշտ թափոնների գործածության (ՔԿԹԳ) գործող համակարգը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային Բանկին խորհրդատվություն ու օժանդակություն ստանալու նպատակով: Համաշխարհային Բանկի Պետական-մասնավոր ենթակառուցվածքների խորհրդատվական կառույցի (ՊՄԵԽԿ) դրամաշնորհով գերմանական Ֆիխտներ ընկերության կողմից իրականացվել է «Մասնավոր հատվածի մասնակցությամբ Երևան քաղաքում կոշտ թափոնների գործածության համակարգի զարգացման վերաμերյալ խորհրդատվական Ուսումնասիրության» ծրագիրը: Ներկայումս ԵՊՄԽԿ ֆինանսավորմամբ և ՀՀ ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի միջոցով կազմակերպվել է Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման 2 օպերատորների և Նուբարաշենի աղμավայրի շահագործողի ընտրության նպատակով միջազգային խորհրդատուի ընտրությունը, որը կավարտվի 2010թ. հունվարի 15-ին:
  • Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ արդյունաμերության զարգացման հայեցակարգը: Շինանյութերի արտադրության, մեքենաշինական, քիմիական և թեթև արդյունաμերության ոլորտների զարգացման համաշխարհային միտումների հիման վրա իրականացվել է հանրապետությունում նշված ոլորտների ներկա իրավիճակի վերլուծություն, խնդիրների ձևավորում և լուծման ճանապարհների ուղենշում:
  • Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ թեթև արդյունաμերության հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների Ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Թեթև արդյունաμերության ոլորտում առկա ներուժը գնահատելու, զարգացման հեռանկարային ուղղությունները հստակեցնելու նպատակով իրականացվել է հանրապետության թեթև արդյունաμերության ոլորտի կազմակերպությունների գույքագրում, որի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային միտումները, կիրականացվեն զարգացման ոլորտային ծրագրեր:
  • Շահագրգիռ նախարարությունների, գիտահետազոտական հաստատությունների և գործարար շրջանակների մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են շնորհանդես և քննարկում' «Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման հիման վրա նոր տեսակի շինանյութերի արտադրության կազմակերպման ու իրացման խնդիրները Հայաստանում և արտերկրում» թեմայով:
  • Հանրապետությունում մեծ ավանդություններ ունեցող' ձեռագործ գորգագործության զարգացումը խթանելու, մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով մշակվել և ՀՀ ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից: Այսպիսով ձեռագործ գորգերի արտադրությանը տրվել են հարկային արտոնություններ:
  • ՓՄՁ պետական աջակցության արդյունավետության μարձրացման նպատակով մշակվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցումը, միասնականացումը և դրանց մոտարկումըԵվրամիության չափանիշներին:
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամμ և շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամμ մշակվել է «Կորպորատիվ կառավարման զարգացման»կանոնագիրք, որը ներկայացվել է աշխատանքային խմμերի քննարկմանը:
  • ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ-ում գրանցման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը և գրանցմանմատյանների ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որըհնարավորություն կտա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման գործընթացի իրականացման միջոցով կարգավորել ՀՀ-ում շարժական գույքի կադաստրի վարման հետ կապված, ինչպես նաև շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման հետ կապված իրավահարաբերությունները,ապահովել հանրապետությունում շարժական գույքի հաշվառման տեղեկատվությանմիասնականությունը:

 Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում

  • ՀՀ կառավարությունը, կարևորելով համակարգիչների և ինտերնետային կապի մատչելիությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար, 2009թ.-ից սկսել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործումը: Ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված ՏՏ ոլորտի ռազմավարության իրականացմանը, որի կարևորագույն կետերից են μնակչության համակարգչային հագեցվածության և ինտերնետի հասանելիության աճի ապահովումը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի μնակչության կողմից համակարգիչների օգտագործման մակարդակը' առաջարկելով ժամանակակից համակարգիչներ և լիցենզավորված ծրագրային ապահովում մատչելի գներով: Ծրագիրը նաև փորձում է լուծել Հայաստանում մտավոր սեփականության հետ կապված խնդիրներից մեկը' ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածված օգտագործումը: Վերոհիշյալ ծրագրի արդյունավետ կազմակերպումն ապահովելու, ինչպես նաև մշակվող ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար ներկայումս իրականացվում է պիլոտային ծրագիր: Այն մեկնարկել է 2009թ.-ի սեպտեմբերի 22-ին' Երևանում: Այսօր ծրագիրը հասանելի է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, իսկ ընդհանուր վաճառակետերի քանակ 6-ն է (3 Երևան,2 Վանաձոր, 1 Գյումրի): Մեկնարկային փուլի համար նախատեսվել էր վաճառել 500 համակարգիչ, սակայն վաճառքներն արդեն գերազանցել են այդ թիվը և մինչև տարվա վերջ կազմել 1300 համակարգիչ: Մինչև պիլոտային ծրագրի ավարտը' 2010թ.-ի մայիս, կվաճառվի ևս 5000 համակարգիչ: Միաժամանակ, ծրագրին կմիանան նոր վաճառակետեր, իսկ հիմնական փուլումծրագրի գործունեությունը կտարածվի Հայաստանի μոլոր մարզերով: Ներկայումս Նախարարությունը դիմել է ինտերնետ մատակարարող մի շարքկազմակերպություններին' «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին միանալու առաջարկությամբ'տրամադրելով համակարգչի հետ միասին ինտերնետին միանալու սարքն անվճար կամ հատուկ սակագնով, ինչպես նաև ներառելով սարքի հետ 3-6 ամիս տևողությամբ մոտ 128 Կμվ ինտերնետային կապից անվճար օգտվելու հնարավորություն: Արդեն նախնական համաձայնություն է ստացվել «Կոռնետ-ԱՄ» և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ներից:
  • 2009թ.-ի նոյեմբերի 4-ից 8-ը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Հոսե քաղաքում տեղի է ունեցել «ԱրմԹեք 2009» համաժողովը, որն աննախադեպ էր և' մասնակիցների թվով, և' նրանց ներկայացուցչականությամբ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Intel» և «Cisco Systems» ընկերություններում: «Intel» ընկերության հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում համագործակցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում, նաև լայնաշերտ ինտերնետի տրամադրման հարցում (access to broadband internet)' օգտագործելով WiMAX տեխնոլոգիան: «Cisco Systems»-ում ևս քննարկվել են հնարավոր համագործակցության ոլորտները' «Cisco» ընկերության հնարավոր ներգրավվումը Գյումրիի' որպես տեխնոլոգիական քաղաք վերածելու ծրագրում, «Համակարգիչ μոլորի համար» ծրագրի իրականացմանը Հայաստանում և այլն: Համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվել Հայաստանում վենչուրային ֆոնդեր հիմնելու հնարավորությունների շուրջ: Նկատի ունենալով այն, որ Հայաստանը բարենպաստ վայր է վենչուրային ձեռներեցության համար, և այն, որ Հայաստանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենամեծ և առաջադեմ տեխնոլոգիական համայնքներից մեկը, որոշվել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ ուսանողներ ուղարկելու համար' ուսուցման, փորձի ձեռքμերման և վերապատրաստման հարցում օգնություն ցուցաբերելու նպատակով:
  • 2009թ. հունիսի 19-20-ը Երևանում անցկացվել է «Դիջիթեք բիզնես 2009 ֆորումը» և հոկտեմբերի 2-4-ը ամենամյա ԴիջիԹեք 2009 ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսը: Բիզնես ֆորումին մասնակցել են Հայաստանում գործող շուրջ 30 ընկերություններ, այցելուների թվաքանակը կազմել է մոտ 1500, իսկ ցուցահանդեսին գրանցվել է մասնակիցների թվի աճ. մասնավորապես, մասնակցել են 52 ընկերություն, որոնց թվում առաջին անգամ ամերիկան Օրակլ ընկերությունը:
  • Արդեն երկրորդ տարին է ինչ ՀՀ կառավարությունը Գյումրու տեխնոպարկի ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է արդյունաբերական դիզայնի և եռաչափ մոդելավորման բնագավառում բարձրակարգ կադրերի պատրաստման աշխատանքները
  • Մշակվել են էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգային սկզբունքները, կազմակերպվել են քննարկումներ և շնորհանդեսներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ:
  • Միջազգային փորձագետի ներգրավմամբ աշխատանքներ են իրականացվել ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի և էլեկտրոնային հասարակության ձևավորման ժամանակացույցի (2009-2014թթ.), ինչպես նաև կիμեր-անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի մշակման ուղղությամբ: ժամանակացույցը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին: Վերջիններիս կարծիքները ստանալուց հետո այն կներկայացվի ՀՀ կառավարութուն:
  • Հիմնվել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ:
  • Անցկացվել է մրցույթ' ազգային հիմնացանցի ստեղման նպատակով, որում հաղթող է ճանաչվել Datacon Technology GmbH գերմանական ընկերությունը, որն էլ կիրականացնի հիմնացանցիստեղծման աշխատանքները:
  • Աշխատանքներ են իրականացվել մասնավոր հատվածին 2009թ. հուլիսի 1-ից էլեկտրոնային ստորագրության ծառայությունների տրամադրման նպատակով:
  • ՏՀՏ ենթակառուցվածքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտերի ներդրման նպատակով կազմակերպվել են քննարկումներ և կլոր սեղաններ /այդ թվում' միջազգային խոշոր կազմակերպությունների մասնակցությամբ/ ։
  • Ընդունվել է ՀՀ-ում Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը:Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքակազմի հասանելիության ապահովում Հայաստանը' որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրիձևավորուման, ներկայացում և ամրապնդում Հաշվետու տարում Նախարարության կողմից մշակվել է «Զբոսաշրջության և զբոսաշրջայինգործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողների հետ քննարկելուց հետո ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
  • Հայաստանում վարվող զբոսաշրջության վիճակագրությունը ՄԱԿ ԶՀԿ մեթոդաμանությանը, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցման և ՀՀ-ում զμոսաշրջության սատելիտային հաշիվ համակարգի ներդրման հնարավորությունների ուսումնասիրման նպատակով ՀՀ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ: Արդյունքում առաջարկություններ են ներկայացվել «ՀՀ 2010-2012 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու վերաμերյալ:
  • Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի որոշման համաձայն Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն լուծարելու, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին լիազորություններ վերապահելու և տարածք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
  • Ստեղծված աշխատանքային խմμի անդամների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետհամատեղ կազմակերպված աշխատանքային քննարկումների և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում, ձևավորվել է այն պատմամշակութային հուշարձանների ցանկը, որոնց շրջակայքում հնարավոր է զբոսաշրջային ենթակառուցվածքների ձևավորումը:
  • Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թթ. ռազմավարությունը: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ 2009 թվականի պետական բյուջեիցգումար է հատկացվել Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարությունից բխող ինժեներական լուծումների մշակման, քաղաքի տոպոգրաֆիկական քարտեզի ու մանրակերտի պատրաստման համար: Վերջիններիս իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ պատրաստվում է տեխնիկական առաջադրանք: Արդեն ստորագրվել է Նախարարության, Ջերմուկի քաղաքապետարանի և ԹայգերԴեվ Սյուիս ընկերության հետ համատեղ Ջերմուկ քաղաքիգլխավոր հատակագծի լրամշակման աշխատանքների կատարման պայմանագիրը:
  • Իրականացվում է «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրի» ընթացիկ մոնիթորինգ և Ծաղկաձոր քաղաքի ներկա վիճակի առավել հանգամանալից համեմատական վերլուծություն:
  • Հաշվետու տարում կայացել է ծրագրի շրջանակներում նկարահանված 52 րոպե տևողությամբ «Հայաստանը Նոյի երկիր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ներկայումս ֆիլմը թարգմանվում է այլ լեզուներով' տարբեր հեղինակավոր հոռուստաալիքներով ցուցադրելու համար: Հայաստանի' որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրինկարագրի ձևավորում և ամրապնդում
  • Մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված μանակցությունների մեկնարկի ուղղությամբ: Համաձայնագրի ստորագրումը հայկակական ապրանքների համար կապահովի ազատ մուտք ԵՄ շուկա, կբերի առևտրի ծավալների և օտարերկրյա ներդրումների ավելացմանը' այսպիսով նպաստելով երկրի կայուն տնտեսական զարգացմանը: 2009թ. փետրվարի 18-19-ը Հայաստան էր ժամանել ԵՄ փաստահավաք առաքելությունը' քննարկելու համար ՀՀ-ԵՄ ապագա ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունները: Հունիս ամսին Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է փաստահավաք առաքելության պատրաստածզեկույցը' ՀՀ - ԵՄ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ապագա բանակցությունների նախապատրաստական գործընթացի վերաμերյալ:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամաններով հաստատվել և ՀՀ տարածքում գործողության մեջ են դրվել միջազգային ԻՍՕ և Եվրոպական ԵՆ ստանդարտներին ներդաշնակ ու միջազգային գործելակերպին համապատասխան հավանության մեթոդով ընդունված 36 ազգային ստանդարտներ:
  • Հաստատվել է «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալտեխնիկական կանոնակարգը», որի ընդունումը կապահովի միջազգային ստանդարտներիպահանջների հետ հանքային ջրերին ներկայացվող պահանջների առավելագույնս ներդաշնակումը ևառևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը: Հիմք ընդունելով մրգային և μանջարեղենային հյութերի և հյութամթերքների վերաμերյալ Եվրամիության 93/45/ԵԵՍ, 2001/112/ԵՍ և 2003/598/ԵՍ դիրեկտիվները, Կոդեքս Ալիմենտարիուսի ստանդարտները' փոփոխություններ և լրացումներ ենկատարվել «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում»:
  • ՀՀ կառավարությունը տնտեսական զարգացման նպատակով, որպես կարևոր ուղղություն էորդեգրել պետական մասնավոր հատվածների համագործակցության մեխանիզմի կիրառումըհասարակական ծառայությունների մատուցման գործում լրացուցիչ միջոցների ներգրավման համար, որը հնարավորություն կտա կրճատել պետական ծախսերը և ապահովել երկարաժամկետ աճ: Այդ նպատակով մշակվել է Պետական-մասնավոր համագործակցության զարգացման հայեցակարգը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 29.01.2009թ. N4 արձանագրային որոշմամբ:

 Կայուն զարգացման ծրագրի իրականացման համակարգի ներդրում Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով տարածաշրջանում և գործընկերներ երկրներում տնտեսական զարգացումների կանխատեսելիության ցածր մակարդակը ստիպեց նոր լուծումներ փնտրել սոցիալ-տնտեսական քաղաքականության պլանավորման համակարգում: Երկարաժամկետ պլանավորման համակարգը ժամանակավորապես փոխարինվեց կարճաժամկետ պլանավորմամբ: ԿԶԾ իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի որոշմամμ մեկնարկեց 2010-2011 թվականների քաղաքականությունների կարճաժամկետ ծրագրի մշակման աշխատանքները: Այն ժամանակավորապես կփոխարինի ԿԶԾ-ին, կներկայացնի հակաճգնաժամային քաղաքականությունները, հիմք կհանդիսանա առաջնահերթ բարեփոխումների և գալիք ՄԺԾԾ-ի համար: ԿԶԾ համակարգման խորհրդի որոշման իրագործման նպատակով ԿԶԾ աշխատանքային խումբը լայն համագործակցություն ծավալեց դոնոր կազմակերպությունների (ՀԲ, ՄԱԶԾ, ԳՏՀ) և փորձագիտական շրջանակների հետ: Ներկայումս ընթանում հետազոտական, վերլուծական և համաշխարհային փորձի գնահատման աշխատանքները, որի հիման վրա կներկայացվեն Հայաստանի հեռանկարային զարգացման նպատակադրումներն ու կարճաժամկետգործողությունների ծրագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը