Լրահոս

13.06.2017 22:26


Սյունիքում՝ բնակարանում, հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած 62-ամյա տղամարդու դի

Սյունիքում՝ բնակարանում, հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած 62-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցի 13 շենքի 15 բնակարնում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Սաշա Ի.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ոստիկաններն ու քննիչները դիակի կողքը հայտնաբերել են ինքնաշեն գրչանման կրակող ատրճանակ, որը ընթերականների ներկայությամբ քննիչի կողմից առգրավվել է:

Քննիչի որոշմամն նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, հետքաբանական և այլն: Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր կնոջ հետ, ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և նա տանը միայնակ է եղել: Դին հայտնաբերել է կինը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը