Լրահոս

14.06.2017 08:47


Երևանի շենքերից մեկի մոտ օձ է հայտնաբերվել

Երևանի շենքերից մեկի մոտ օձ է հայտնաբերվել

Հունիսի 13-ին, ժամը 14:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4ա շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը