Լրահոս

13.06.2017 15:44


Կրակոցներ Ալավերդիում. «Կատա» սուպերմարկետի մոտ դիմահար կրակոցով սպանվել է նախկինում դատված 39-ամյա քաղաքացին

Կրակոցներ Ալավերդիում. «Կատա» սուպերմարկետի մոտ դիմահար կրակոցով սպանվել է նախկինում դատված 39-ամյա քաղաքացին

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։

Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։

Սպանություն կատարողին հենց դեպքի վայրում վնասազերծել են ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները և նրան բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին։ Նա Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վալերի Դավթյանն է։ Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ նա մի քանի անգամ կրակել է իր զոհի վրա։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը