Գերմանիայի Մյունխեն քաղաքի երկաթուղային կայարանում 37-ամյա տղամարդը կրակել է կին ոստիկանի ուղղությամբ, երբ վերջինը փաստաթղթերն էր ստուգում: Ոստիկանը գլխի ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանից բացի՝ ևս 4 մարդ է տուժել:
Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է: Նա Գերմանիայի քաղաքացի է։
Bild պարբերականը հայտնում է, որ երկաթուղային կայարանում վեճ է սկսվել։ Կին ոստիկանը փորձել է դադարեցնել անկարգությունը և պահանջել է վեճի մասնակիցների փաստաթղթերը։ Հանկարծ նրանցից մեկը հափշտակել է ոստիկանի զենքը և սկսել կրակել։
Այժմ քաղաքում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է:
Կրակոցներ Մյունխենի երկաթուղային կայարանում

7or.am