Աշխարհ

13.06.2017 14:12


Վորոնեժում Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ, այդ թվում՝ 2 երեխա (լուսանկար)

Վորոնեժում Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ, այդ թվում՝ 2 երեխա (լուսանկար)

Հունիսի 13-ին Վորոնեժի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը։ Տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Նրանցից մեկը 7 տարեկան տղա է՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, մյուսը՝ 10 տարեկան աղջիկ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: ՌԴ ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունից հայտնում են․

«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է երեք մարդ: Ավտոբուսն ընթանում էր Մոսկվա-Երևան երթուղով, փոխադրամիջոցում եղել Է 39 մարդ»:

Նշվում է, որ տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը