Աշխարհ

13.06.2017 13:45


Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հատուկջոկատայինները անցկացրել են ցուցադրական վարժանքներ (տեսանյութ)

Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հատուկջոկատայինները անցկացրել են ցուցադրական վարժանքներ (տեսանյութ)

Հունիսի 13-ին Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինների «Կովկասյան արծիվ 2017» համատեղ վարժանքների շրջանակներում Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում անցկացվել են ցուցադրական վարժանքներ: Վարժանքներին ներգրավվել է ավիացիա, իրականացվել են նաև մարտական կրակով վարժանքներ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ցուցադրական վարժանքների ժամանակ իրականացվել են դեսանտային վարժանքներ, ապա կրակային և ավիացիոն աջակցությամբ «ոչնչացվել է» պայմանական հակառակորդը, գերիները ազատ են արձակվել, իսկ վիրավորները՝ տարհանվել:

«Կովկասյան արծիվ» տասնօրյավարժանքներըՎրաստանի տարածքում անցկացվում են առաջին անգամ: Զորավարժությունն ավարտվելու է վաղը՝ հունիսի 14-ին: «Կովկասի արծիվ» վարժանքները անցկացվում են 2009-ից, մինչ այս դրանք անցկացվել են Թուրքիայի տարածքում:

Վարժանքներին ամենամեծ ներգրավվածությունը ունի թուրքական զինուժը: Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժությանը ներգրավվել է հատուկ նշանակության մեկ դասակ, մեկ պրոֆեսիոնալ դիպուկահար, երկու միավոր բազմանպատակ ուղղաթիռ և մեկ միավոր բեռնափոխադրիչ ինքնաթիռ:

Այս խորագրի վերջին նյութերը