Ստեփան Սաֆարյանի վրա գործուղված ճանճը և թանի մեջ ճանճի ընկնելու խորհուրդը` Գալուստ Սահակյանի մեկնաբանմամբ
Այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանիվրա ճանճ է եկել, կանգնել, ինչը շատ է զվարճացրել ՀՀԿ-ական պատգամավորներին: Նրանց ուրախությանն ի պատասխան' Ս. Սաֆարյանը հայտարարել է.
-Գործուղղված ճանճ էր:
Նրանից հետո ամբիոն է բարձրացել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և հայտարարել.
-Ես կարծում եմ, որ մարդը կամ մարդիկ, կարող են նաև հիվանդ լինել, բայց նաև տա Աստված, որ կատարյալ հիվանդ չլինեն: Գերլարվածություն, մենք գիտեք' շնորհակալություն կառավարությունից, որ մենք պայքարեցինք, օրակարգից բաներ հանեցիքն...2-3 օր նույն խոսակցությունն են ասում, մենք էլ չենք ուզում պատասխանել: Երբ օրակարգը եկել է, նախքան գալը շատ բաներ հանվել են, գալուց հետո էլ' հանձին քաղաքական կոալիցիայի, մասնավորապես' ԱԺ նախագահի հորդորներով, բավականին բաներ հանվել են: Մենք բարձրացանք վերև խորհրդակցության և մարդկանց բացատրեցինք: Հիմա կտրիճ Դավոյի պեսիջնում են լեռներից ներքև: Ժողովուրդը հետևյալն է ասում' եթե թանի մեջ ճանճ է ընկնում, որևէ մարդ այդ թանը չի խմում, բայց դա չի նշանակում, որ թան խմելու իրավունք չունի: Ստիպված, նախ ճանճի պրոբլեմներն են լուծում և նոր թանը խմում: Եթե դա էլ չի կարողանում, ստիպված ձմռանն է խմում, որովհետև ճանճեր չկան:
Այնուհետև Գ. Սահակյանը նաև անընդունելի է համարում, որ անձին վիրավորող հայտարարություն են անում, կոռեկտ արտահայտվելու կոչ է արել և ընդգծել' երբեք չենք տեսել, որ իրենցից որևէ մեկը որևէ անգամ որևէ մեկին կամ քաղաքական թիմին անպատվի կամ հայհոյի, բայց երբ հայհոյում են, բայց երբ իրենց հայհոյում են, տասնապատիկը պետք է ստանան:
Գ. Սահակյանի այս ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է.
-Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ԱԺ-ն իրոք կայացել է որպես բազմակարծության ամբիոն:
Ստեփան Սաֆարյանի վրա գործուղված ճանճը և թանի մեջ ճանճի ընկնելու խորհուրդը` Գալուստ Սահակյանի մեկնաբանմամբ
Այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի վրա ճանճ է եկել, կանգնել, ինչը շատ է զվարճացրել ՀՀԿ-ական պատգամավորներին: Նրանց ուրախությանն ի պատասխան' Ս. Սաֆարյանը հայտարարել է.
-Գործուղղված ճանճ էր:
Նրանից հետո ամբիոն է բարձրացել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և հայտարարել.
-Ես կարծում եմ, որ մարդը կամ մարդիկ, կարող են նաև հիվանդ լինել, բայց նաև տա Աստված, որ կատարյալ հիվանդ չլինեն: Գերլարվածություն, մենք գիտեք' շնորհակալություն կառավարությունից, որ մենք պայքարեցինք, օրակարգից բաներ հանեցիքն...2-3 օր նույն խոսակցությունն են ասում, մենք էլ չենք ուզում պատասխանել: Երբ օրակարգը եկել է, նախքան գալը շատ բաներ հանվել են, գալուց հետո էլ' հանձին քաղաքական կոալիցիայի, մասնավորապես' ԱԺ նախագահի հորդորներով, բավականին բաներ հանվել են: Մենք բարձրացանք վերև խորհրդակցության և մարդկանց բացատրեցինք: Հիմա կտրիճ Դավոյի պես իջնում են լեռներից ներքև: Ժողովուրդը հետևյալն է ասում' եթե թանի մեջ ճանճ է ընկնում, որևէ մարդ այդ թանը չի խմում, բայց դա չի նշանակում, որ թան խմելու իրավունք չունի: Ստիպված, նախ ճանճի պրոբլեմներն են լուծում և նոր թանը խմում: Եթե դա էլ չի կարողանում, ստիպված ձմռանն է խմում, որովհետև ճանճեր չկան:

7or.am