Լրահոս

13.06.2017 12:05


Մաշտոցի պողոտայի ստորգետնյա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Մաշտոցի պողոտայի ստորգետնյա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հունիսի 12-ին, ժամը 23:10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Լադա Պրիորա» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ուղևոր՝ 1988 թ. ծնված Ե. Մ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Ե. Մ.-ին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը