Լրահոս

20.01.2010 14:57

Արմեն Գևորգյանն արմատներով ավելի ԲՀԿ–ակա՞ն է

Արմեն Գևորգյանն արմատներով ավելի ԲՀԿ–ակա՞ն է

-Այդ որոշումը յուրաքանչյուր անձի անձնական որոշման հարցն է, ես այստեղ մեկնաբանության խնդիր չեմ տեսնում,-սա Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի պատասխանն է լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի՝ հանրապետական կուսակցության մտնելու մասին լուրերը։ «Չէ՞ որ նա արմատներով ԲՀԿ-ին ավելի մոտ  է գտնվում»,-նկատել է լրագրողը։

-Ես այդ արմատները չեմ տեսնում։ Մամուլում արծարծվեց տեսակետ, թե Արմեն Գևորգյանը ժամանակին ԲՀԿ-ի համամասնական ընտրացուցակում է եղել. այդպիսի բան չկա։ Արմեն Գևորգյանը վերջին 10 տարիներին Հայաստանի պետական կառավարման համակարգում առանցքային դերակատարում է ունեցել, և ինքն է որոշում, թե որ կուսակցությունն է իր գաղափարախոսությամբ իրեն ավելի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։