Լրահոս

13.06.2017 18:17


«Դավթաշենի այգու» մոտ այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ

«Դավթաշենի այգու» մոտ այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ

Հունիսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցում՝ «Դավթաշենի այգու» մոտակայքում ՝ մոտ 200 քմ, Պ. Սևակ փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը