Լրահոս

13.06.2017 10:03


Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտ գետնանցումը ջրալցվել է

Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտ գետնանցումը ջրալցվել է

Հունիսի 12-ին, ժամը 21:13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ գետնանցումում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ ասֆալտի վրա առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, ինչի հետևանքով ջրալցվել է գետնանցումը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը