Լրահոս

12.06.2017 21:47


Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոն է բռնկվել

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոն է բռնկվել

Հունիսի 12-ին, ժամը 17:09-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 74 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:30-ին:

Այրվել է խոհանոցի պատերի գիպսակարտոնե երեսպատումը (մոտ 25 քմ) և հյուրասենյակի գույքը՝ մասամբ։

Այս խորագրի վերջին նյութերը