Լրահոս

12.06.2017 21:44


Աղին-Ջրափի ճանապարհին «Mercedes»-ը մոտ 5 մ սահել է դեպի մոտակա ձորակը․ կա տուժած

Աղին-Ջրափի ճանապարհին «Mercedes»-ը մոտ 5 մ սահել է դեպի մոտակա ձորակը․ կա տուժած

Հունիսի 12-ին, ժամը 16։21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աղին-Ջրափի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes S600» մակնիշի 61 SX 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Խ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը