Աշխարհ

12.06.2017 09:06


Ֆրանսիացիները հոգնել են ընտրություններից․ կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը (տեսանյութ)

Ֆրանսիացիները հոգնել են ընտրություններից․ կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը (տեսանյութ)

Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիերի կեսից ավելին չի մասնակցել Ֆրասիայի ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլին։ Ինչպես հայտնել է ՆԳ նախարար Ժերար Կոլլոնը, ընտրատեղամաս է այցելել ֆրանսիացիների 49 տոկոսից պակաս։ Այսպիսի ցուցանիշը հիասթափություն է առաջացրել բոլոր կուսակցությունների շրջանում, թերևս, բացի մեկից, ով տոնում է հաղթանակը։

Ինչպես երևում է, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրամադրության տակ կլինի նաև խորհրդարանը, որի վրա նա կարող է հենվել։ Իր համախոհ դեմոկրատների հետ Մակրոնի կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 30 տոկոսը, և երկրորդ փուլի արդյունքներով, խոսքը, ամենայն հավանականությամբ, կարող է խորհրդարանական մեծամասնության մասին լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը