Լրահոս

12.06.2017 08:51


Սարուխան գյուղի գազալցակայանի մոտ ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

Սարուխան գյուղի գազալցակայանի մոտ ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

Հունիսի 12-ին, ժամը 01:49-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ВАЗ-21010» մակնիշի 34 FD 499 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի Գրիձոր գետակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը