Լրահոս

20.01.2010 14:06


Խ. Գալստյան. «Եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան»

Խ. Գալստյան. «Եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան»

Անդրադառնալով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայաստանյան գործընթացների շուրջ արտահայտած կարծիքներին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է.

-Այդ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները ևս մեկ անգամ եկան հաստատելու հայկական դիրքորոշումը, որ իսկապես հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության գործընթացներն այնքան բարդ են, որ ուղղակի հրաշք է պետք, որպեսզի այդ երկու գործընթացներն այնպես կապակցես, որ կարողանաս երկուսից էլ դրական ելքերով դուրս գալ։

Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումներին, ապա Խ. Գալստյանը նշել է, թե այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան։

-Դա կարող է լինել հերթապահ հանդիպում, որտեղ կողմերն ուղղակի համաձայնություն ձեռք կբերեն՝ պահպանելու փոխադարձ շփումների դրական դինամիկան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը