Լրահոս

11.06.2017 22:02


Սյունիքում և Երևանում օձ են բռնել

Սյունիքում և Երևանում օձ են բռնել

Հունիսի 11-ին, ժամը 19:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռաֆաել Մինասյան փողոցի թիվ 18 շենքի 2-րդ մուտքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը