Ի՞նչ են նշանակում իշխանությունում ընթացող կադրային փոփոխությունները
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է բացատրում իշխանությունում կատարվող կադրային փոփոխությունները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել է, թե կադրային փոփոխությունների հիմնավորումներն արդեն տրված են, և որ ինքն ավելացնելու բան չունի:
Իսկ ասուլիսին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ասել է, թե այս փոփոխություններով իշխանությունները պատրաստվում են 2012թ. և 2013թ. ընտրություններին։
-Իշխանությունն ընդամենը վերարտադրությանխնդիրէփորձումլուծել, և «Ա1+»-ի հետ կապաված երեկվա որոշումն էլ ցույց տվեց, որ իշխանությունը զրո հետևություն է արել մարտի 1-ից հետո։ Եվ ըստ էության՝ այն խնդիրները՝ պատճառները, որոնք դրված էին մարտի 1-ի առաջացման հիմքում, չեն լուծվում, այլ ընդամենըկոսմետիկփոփոխություններովփորձումենվերընտրվել և նորից իշխանության գալու խնդիր լուծել,-ընդգծել է նա:
Գագիկ Մինասյանն էլ հակադարձել է, թե սա շատ բնական գործընթաց է։
-Ցանկացածիշխանությունառաջնորդվումէիրծրագրերով, նպատակներով,ևայդնպատակներինհասնելուճանապարհինիսկապեսինքըպետքէկարողանաիրկադրերնավելիօբյեկտիվևօպտիմալտեղադրելտարբերբնագավառներում: Այսպես արվում է ցանկացած պետության մեջ։ Այստեսակետիցորևէարտառոցբանչկա: Մենքվերցրելենպատասխանատվությունմերվրա, ևայդպատասխանատվությունըկրելուենքմինչևնորընտրություններիշեմը: Հիմա այդ նոր ընտրությունների շեմին մենք կներկայացնեք մեր արածները, և ժողովրդի որոշմաբ կձևավորվի խորհրդարանը,-ասել է նա։
Ի՞նչ են նշանակում իշխանությունում ընթացող կադրային փոփոխությունները
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է բացատրում իշխանությունում կատարվող կադրային փոփոխությունները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել է, թե կադրային փոփոխությունների հիմնավորումներն արդեն տրված են, և որ ինքն ավելացնելու բան չունի:
Իսկ ասուլիսին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ասել է, թե այս փոփոխություններով իշխանությունները պատրաստվում են 2012թ. և 2013թ. ընտրություններին։
-Իշխանությունն ընդամենը վերարտադրության խնդիր է փորձում լուծել, և «Ա1+»-ի հետ կապաված երեկվա որոշումն էլ ցույց տվեց, որ իշխանությունը զրո հետևություն է արել մարտի 1-ից հետո։ Եվ ըստ էության՝ այն խնդիրները՝ պատճառները, որոնք դրված էին մարտի 1-ի առաջացման հիմքում, չեն լուծվում, այլ ընդամենը կոսմետիկ փոփոխություններով փորձում են վերընտրվել և նորից իշխանության գալու խնդիր լուծել,-ընդգծել է նա:
Գագիկ Մինասյանն էլ հակադարձել է, թե սա շատ բնական գործընթաց է։
-Ցանկացած իշխանություն առաջնորդվում է իր ծրագրերով, նպատակներով, և այդ նպատակներին հասնելու ճանապարհին իսկապես ինքը պետք է կարողանա իր կադրերն ավելի օբյեկտիվ և օպտիմալ տեղադրել տարբեր բնագավառներում: Այսպես արվում է ցանկացած պետության մեջ։ Այս տեսակետից որևէ արտառոց բան չկա: Մենք վերցրել են պատասխանատվություն մեր վրա, և այդ պատասխանատվությունը կրելու ենք մինչև նոր ընտրությունների շեմը: Հիմա այդ նոր ընտրությունների շեմին մենք կներկայացնեք մեր արածները, և ժողովրդի որոշմաբ կձևավորվի խորհրդարանը,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշվել է Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարար նշանակել Հրայր Թովմասյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և էկոնոմիկայի նախարար նշանակել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, իսկ ֆինանսների նախարար՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին:
7or.am