Լրահոս

11.06.2017 11:37


Կրատովոյում ԱԻՆ նախկին աշխատակիցը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ (տեսանյութ)

Կրատովոյում ԱԻՆ նախկին աշխատակիցը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ (տեսանյութ)

Այս գիշեր հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է մերձմոսկովյան Կրատովո ավանի բնակիչ, 49-ամյա Իգոր Զենկովը։ Նա իր տան պատուհանից ժամեր շարունակ կրակ էր բացել անցորդների, անվտանգության ուժերի աշխատակիցների ուղղությամբ, ապա նռնակներով զինված՝ կարողացել էր հեռանալ դեպի անտառ։ Զոհվել է 4 մարդ, մի քանիսը վիրավորվել են։

Պարզվել է, որ Զենկովը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից է եղել, իսկ դեռ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակների զենք-զինամթերքը գտել էր անտառից։

Տղամարդու հարևանը REN TV-ին պատմել է, որ Զենկովը նաև ՕՄՕՆ-ական է եղել, իսկ ԱԻՆ-ում վնասվածք ստանալուց հետո «հոգեբուժարանում է հայտնվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը