Լրահոս

11.06.2017 11:32


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 10-ին, ժամը 21:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 24-րդ փողոցի թիվ 44 տան հավաբնում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել գյուրզա տեսակի օձ:

***

Հունիսի 10-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տանը նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Փարպեցի փողոցի թիվ 129 տան մեջ օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Բ.-ի տան նկուղում հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 87 տան հավաբնում օձ նկատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 6/5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Չ.-ի տան բակից բռնել են կապարագույն սահնոց և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը