Լրահոս

11.06.2017 10:02


Գդալ կուլ տված 19-ամյա դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ

Գդալ կուլ տված 19-ամյա դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 19-ամյա Արթուր Մելիքյանը օրեր առաջ գդալ է կուլ տվել:

«Փաստինֆո»-ի այս տեղեկության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, Արթուր Մելիքյանն օտար իր կուլ տալուց հետո զննվել է «Վաղարշապատ» ԲԿ-ում, որից հետո երեկ սոնոգրաֆիա է արվել:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դատապարտյալի վիճակը վերահսկելի է, նա գտնվում է բժշկական հսկողության տակ, և եթե անհրաժեշտություն առաջանա դատապարտյալը կտեղափոխվի հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը