Լրահոս

16.03.2009 16:50


Լևոն Զուրաբյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ՀԱԿ նախընտրական ցուցակում առաջինը լինելու փաստը հստակ ուղերձ է ամբողջ հայ հասարակությանը»

«Հայացք»  ակումբում նման հայտարարություն են արել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

- Այս ընտրությունները չեն լինելու սովորական ընտրություններ։ Մենք կոչ ենք անում երևանցիներին, ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին, հասկանալով, որ այսօր իրենց ձեռքում է գտնվում ամբողջ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, համաժողովրդական շարժման հաղթանակի բանալին,- ասել է Լևոն Զուրաբյանը։>

Արման Մուսինյանի կարծիքով, իշխանությունն էլ իր հերթին է ուղերձ հղել հասարակությանը։ Այդ ուղերձը քաղաքապետի պաշտոնում   Գագիկ Բեգլարյանի նշանակումն էր.«ինչը ապացուցում է, որ իշխանությունները քրեականացնում են պետական մարմինները ու պատրաստ են գնալ խախտումների և կեղծիքների ճանապարհով»։

Այս խորագրի վերջին նյութերը