Լրահոս

20.01.2010 13:56


Ղարաբաղի հարցում շրջանակային համաձայնագրի և գիշերային որոշման հավանականությունը չնչի՞ն է

Ղարաբաղի հարցում շրջանակային համաձայնագրի և գիշերային որոշման հավանականությունը չնչի՞ն է

Ղարաբաղի հարցի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կամ «գիշերային որոշման» հավանականության մասին խոսելիս Կիրո Մանոյանն ասել է, որ թեև քաղաքականության մեջ երբեք չպետք է ասել երբեք, բայց նրա կարծիքով՝ շատ փոքր է հավանականությունը, թե այդ հարցում նման բան պատահի.

-Եթե Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելն արդեն դարձել է երրորդական, չորրորդական խնդիր, որովհետև ունեն մի շարք այլ հարցեր, ապա կարծում եմ՝ ՀՀ նախագահը կգիտակցի, որ Հայաստանի քաղաքական ասպարեզի վերջը կդնի, եթե Ղարաբաղի հարցում նման քայլի գնա։

Նա նշել է, որ ղարաբաղյան հարցում նման քայլի գնալու հավանականությունը քիչ է հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կեցվածքի փոփոխություն չկա, և այնքան ժամանակ, որքան Ադրբեջանն առնվազն չի ասում, թե հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս լինի, ՀՀ նախագահը որևէ արձանագրություն, պայմանագիր կամ սկզբունքների շուրջ համաձայնագիր չի ստորագրի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը