Լրահոս

17.12.2010 12:40


ՀՀԿ-ական պատգամավոր. «Հո՞ ժառանգական չի Ներսես Երիցյանի այդ պաշտոնը»

ՀՀԿ-ական պատգամավոր. «Հո՞ ժառանգական չի Ներսես Երիցյանի այդ պաշտոնը»

Մեկնաբանելով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտոնանկությունը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ Ն. Երիցյանին այլ աշխատանքի են տեղափոխել.

-Դա կառավարման համակարգում սովորական երևույթ է: Հո ժառանգական չի՞ Ներսես Երիցյանի այդ պաշտոնը և ոչ մի պաշտոն էլ ժառանգական չէ,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացմանը, Համլետ Հարությունյանն ասել է, որ դա Ներսես Երիցյանի հեղինակային իրավունքը չէ, դա կառավարության քաղաքականությունն է, որն իրագործում են նախարարները:

-Նորարարություններ նախարարի կողմից բնականաբար եղել են, բայց հնարավոր է այս մյուս նախարարի կողմից ավելի լավ և ավելի մասշտաբային նորարարություններ լինեն,-ընդգծել  է նա և հավելել, որ չի կարող ասել վատ էր աշխատում Ներսես Երիցյանը, թե ոչ, քանի որ դա նախագահի իրավասությունն է:

Այդուհանդերձ, պաշտոնանակությունները Հ. Հարությունյանը նորմալ է գնահատում:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը