Լրահոս

20.01.2010 13:50

Նախարարներն է՞լ, վարչապետի նման, կդառնան «բլոգեր»

Նախարարներն է՞լ, վարչապետի նման, կդառնան «բլոգեր»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «7օր»-ի հարցին ի պատասխան, դրական է գնահատել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից անհատական բլոգ բացելու քայլը՝ ասելով, որ այդպիսիով նա օրենք չի խախտել։

-Դա շատ լավ բան է։ Կարող է այդ ճանապարհով էլ շփվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղաքացիների հետ։ Դա ընդունված բան է,- ասել է Գ. Սահակյանը։

Վարչապետի բլոգում քննադատությունների ի հայտ գալու հնարավորության մասին խոսելիս էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է.

-Քննադատությունից չի կարելի վախենալ։ Եթե այդ կայքէջը չլինի, քննադատությունը չկա՞։ Ավելի լավ՝ կքննադատեն, ով կքննադատի, պատասխանը կստանա։

Հաշվի առնելով այն փաստը, որ Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալուց հետո մի քանի նախարարներ նույնպես հանրապետական դարձան՝ «7օր»-ի թղթակիցը Գ. Սահակյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ անհատական բլոգ ունենալու օրինակը ևս վարակիչ դառնա, և մյուս նախարարներին նույնպես հրահանգվի հետևել այդ քայլին։

-Հրահանգվելու խնդիր չկա։ Ցանկացած անձ կարող է իր համար կայքէջ բացել և հանգիստ օգտագործել դա,- պատասխանել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։