Լրահոս

10.06.2017 10:02


Նիդերլանդների քաղաքացին վատացել է Գորիսի հյուրանոցի համարներից մեկում

Նիդերլանդների քաղաքացին վատացել է Գորիսի հյուրանոցի համարներից մեկում

Հունիսի 10-ին, ժամը 03:20-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող հյուրանոցի համարներից մեկի դուռը փակվել է, մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հատակին ընկած է եղել 1938 թ. ծնված Մ. Վ. Է.-ը (Նիդերլանդների թագավորության քաղաքացի):

Փրկարարները Մ. Է.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը