Լրահոս

10.06.2017 09:52


Ընկել է Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ․ հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել դին

Ընկել է Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ․ հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել դին

Հունիսի 9-ին, ժամը 16:12-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ (1200 մմ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակից (600 մմ տրամագծով) դուրս են բերել 1973 թ. ծնված Կ. Ա.-ի դին։

Այս խորագրի վերջին նյութերը